Ընտրություններին մասնակցողներին հասկացրել են, որ կարող են խոսել ամեն ինչի մասին, բացի ամենակարևորից. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլին կայանալիք խորհրդարանի ընտրությունները որքան բազմազան ու բազմագույն են լինելու մասնակիցների առումով, լինելու են նույնքան անգույն բովանդակության իմաստով։ Արդեն իսկ այսօր հայտնի ու ուրվագծվող նախընտրական դաշինքները գրեթե ամբողջությամբ տեղավորվում եւ տեղավորվելու են նույն «գծի» շրջանակներում։ Խոսքն առաջին հերթին արտաքին քաղաքական ուղղվածության մասին է, որը գրեթե բոլորի դեպքում հանգում է կա՛մ առնվազն Հայաստանի իշխանության չափ, կա՛մ դրանից ավելի ընդգծված ռուսական լինելուն։

Անգամ «Ելք» դաշինքը, որը, թվում էր՝ կարող է ընտրություններում արտաքին քաղաքական այլընտրանք ներկայացնել, փորձում է «լղոզել» արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը, որը հայաստանյան կանոններով գրեթե հավասար է նույն ռուսականությանը՝ այլ փաթեթավորմամբ։ Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական հակասություններից մեկն այն է, որ գրեթե բոլորը հայտարարում են, թե պետության առջեւ ծառացած բոլոր հարցերը կարելի է լուծել առանց արտաքին քաղաքական այս կամ այն ընտրության, այն դեպքում, երբ իրականում բոլոր խնդիրներն ու դրանց ածանցյալները հենց արտաքին քաղաքական ընտրության, ավելի ճիշտ՝ անվերապահ ռուսականության հանգեցրած ընտրության բացակայության արդյունք են։

Առաջիկա երկուսուկես ամիսներին այսպիսով նախընտրական օրակարգը լցվելու է ամեն ինչով, բացի ամենակարեւորից։ Ընտրություններին մասնակցողները հասկացել կամ հասկացվել են, որ կարող են ու պետք է խոսեն ամեն ինչի մասին, բացի Ռուսաստանից ունեցած Հայաստանի կախվածությունը վերացնելու անհրաժեշտությունից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս