Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանին տեղափոխել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը, որը շուրջ մեկ ամիս գտնվում էր հացադուլի մեջ, տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոց: Երեկ այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց Ն. Պողոսյանի մայրը՝ Սաթենիկ Պողոսյանը: Վերջինիս խոսքով՝ հացադուլից հետո որդու մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջ եկել, ՔԿՀ-ի բժիշկները ստուգել են եւ անհրաժեշտություն համարել, որ պետք է տեղափոխվի հիվանդանոց եւ գտնվի բժիշկների հսկողության տակ:

Տիկին Սաթենիկը նշեց, որ որդուն չի տեսել, բայց մոտ օրերս թույլտվություն կտրվի։ Հիշեցնենք, որ Ն. Պողոսյանը դեկտեմբերի 15-ից անժամկետ հացադուլ էր հայտարարել եւ այն դադարեցրեց մոր խնդրանքով: Ն. Պողոսյանը պահանջում էր փոխել խափանման միջոց կալանքը: Ն. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք կրելը, փոխադրելը, պահելը:




Լրահոս