Օբաման աշխատանքի վերջին ժամերին Պաղեստինին 221 միլիոն դոլար է ուղարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան աշխատանքի վերջին ժամերին Պաղեստինին 221 միլիոն դոլար է ուղարկել, փոխանցում է Associated press-ը՝ հղում անելով պաշտոնական անձանց:

Գումարի փոխանցման դեմ հանդես են եկել Հանրապետական կուսակցության անդամները: Ադմինիստրացիան պաշտոնապես հայտնել է Կոնգրեսին իր մտադրության մասին Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն 227 մլն դոլար է փոխանցել, որոնցից 4 միլիոնը պլանավորվում է ծախսել կլիմայի փոփոխության հետ կապված ծրագրերի վրա, ևս 1,25 միլիոնը կստանան կազմակերպությունները, որոնք աշխատում են ՄԱԿ-ի հովանու ներքո:




Լրահոս