Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնում է Ռուսաստան, որտեղ բանակցություններ կվարի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում են, որ Մամեդյարովի այցը կապված է Մոսկվայում Լավրովի մամուլի ասուլիսի ժամանակ տեղի ունեցած դեպքի հետ: Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրողը սադրիչ հարց էր տվել Լավրովին, թե «ինչպիսին է Մոսկվայի դիրքորոշումը՝ «օկուպացված տարածքներում» ահաբեկչական օպերացիայի սկզբի դեպքում, արդյոք Մոսկվա աչք կփակի կամ կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին»: Այդ հարցին Լավրովը պատասխանել էր. «դա միայն Ադրբեջանի ներքին գործը չէ»:
Իր հերթին, ադրբեջանական Lider TV-ն լրագրողին հեռացրել էր աշխատանքից: