Մեղադրում են, որ մառախուղը ես եմ սարքել՝ «ՀայՌուսգազարդից» կաշառք ստանալով. Գագիկ Սուրենյան. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» թերթը գրում է. «Հայպետհիդրոմետ  ծառայության օդերևութաբանության  կենտրոնի պետ  Գագիկ Սուրենյանից  «Առավոտ»-ը հետաքրքրվել է՝ քաղաքացիներն իր ֆեյսբուքյան էջն էլ են հաճախ «ռմբակոծում» իրենց մեկնաբանություններով, ի՞նչ հարցադրումներ են հնչում։

Նա պատասխանել է. «Մեղադրանքները բազմաթիվ են՝ սկսած նրանից, որ այս մառախուղը ես եմ սարքել՝ կառավարության հետ հանցավոր համաձայնության գալով և «ՀայՌուսգազարդից» կաշառք ստանալով, մինչ այն, որ մենք հնարավորություն ունենք հակակարկտային կայաններով  մառախուղ ցրել, բայց դիտմամբ չենք ցրում, որպեսզի մենք շատ կոմունալ մուծենք, և մարդիկ ցրտից տանջվեն։ Այսպես՝մեղադրանքների շարան է։ Եթե մարդուն թվում է, որ մենք այդքան ենք հզորացել, մարդ արարածն այնքան կա, որ ստեղծի մառախուղ, որը կընդգրկի ամբողջ Արարատյան գոգավորությունը՝ Նախիջևանի դաշտով մինչև Իրան.. դե, հիմա հազար մարդ՝ հազար կարծիք։

Մի բան կասեմ՝ լավ օրից չէ, որ մարդիկ նման եզրակացություն են անում։ Պարզապես մարդիկ համապատասխան միջոցներ  չունեն իրենց բնակարանները  ջեռուցելու և հոգեբանական այդ  պայմաններից ելնելով՝ որոշ չափով նաև չարանում են մեր նկատմամբ»:




Լրահոս