Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում դեռ չի ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող ՀՀԿ-ն սկսել է պառակտվել: Բան այն է, որ  երեկ ՀՀԿ-ից հեռանալու մասին հյատարարություն է տարածել այդ կուսակցության եւ, ընդհանրապես, իշխանության առանցքային դեմքերից մեկը՝ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:  Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին»:

Այս առնչությամբ ArmLur.am-ը մեկնաբանություն փորձեց ստանալ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանից:

«Այդ հարցը Դուք պետք է տաք իրեն, ոչ թե  մեկ ուրիշին: Ես չեմ կարող հենվել Ձեր ասածի վրա: Ես պետք է դա կարդամ, իսկ հիմա չեմ կարող կարդալ: Ինքը պետք է հիմնավորի իր դուրս գալը , որպեսզի մեկ ուրիշն էլ կարողանա անդրադառնալ այդ հիմնավորմանը»,- ասաց նա:

Իսկ, ահա, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը նշեց, որ դեռ ծանոթ չէ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը:

Հարցին՝ Հովիկ Աբրահամյանը դիմում ներկայացրել է, թե ոչ, նա պատասխանեց. «Դեռևս դիմում չեմ ստացել»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս