ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվա այցի ընթացքում էքսկլյուզիվ հարցազրույց է տվել «Միր-24» հեռուստաընկերությանը:
Կարեն Կարապետյանը խոսել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ անցկացրած բանակցությունների արդյունքների մասին: Նա գոհունակություն է հայտնել հանդիպման արդյունքների կապակցությամբ՝ նշելով, որ մի շարք առաջարկներ են արվել երկկողմ համագործակցությունն ընդլայնելու շուրջ:
«Կառուցողական, գործնական հանդիպում էր»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:
ՀՀ վարչապետը մանրամասնել է, որ, մասնավորապես, համաձայնության են հասել հայ-ռուսական ինտեգրացիոն հիմնադրամի ստեղծման մասին, որը կնպաստի ռուսական կապիտալի զարգացմանը: «Կոնկրետ ոլորտների մասին համաձայնության ենք հասել»,-նշել է Կարեն Կարապետյանը:
Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև ՌԴ քաղաքացիների համար ներքին անձնագրերով Հայաստան այցի մասին հարցին. «Դա մեծ ներուժ է տուրիզմի զարգացման, ինչպես նաև երկու ժողովուրդների սերտ շփումների համար»:
Այն հարցին, թե ինչ խնդիրներ ունի Հայաստանը ԵՏՄ-ում, Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Չկան խնդիրներ ո՛չ մեր կողմից, ո՛չ ռուսական»:
Մանրամասները՝ «Միր-24»-ի տեսանյութում: