Մհեր Սեդրակյանը կհեռանա ՀՀԿ-ից, իսկ նրա որդին կլինի «Ծառուկյան» դաշինքում. newsbook.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

NewsBook-ը գրում է, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը. այն վարում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի նիստին կհաջորդի կուսակցության խորհրդի նիստը:

Մինչ այդ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը կհայտարարի, որ լքում է ՀՀԿ շարքերը:

Մհեր Սեդրակյանը որոշում է կայացրել լքել քաղաքական ասպարեզը: Փոխարենը ԱԺ պատգամավորության հայտ է ներկայացնելու նրա որդին` Դավիթ Սեդրակյանը:

NewsBook-ի տեղեկություններով արդեն որոշվել է Դավիթ Սեդրակյանը կլինի Գագիկ Ծառուկյան դաշինքի համամասնական ցուցակում:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս