«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ՀՀԿ-ն լքելուց հետո, երեկ նրա եղբորորդին՝ Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Առաջիկայում պաշտոնից կազատվի նրա մաքսապետ փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը: «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Բաղրամյան 26-ից ՊԵԿ պետ Վարդան Հարությունյանին հանձնարարվել է պատրաստել «Զվարթնոց» օդանավակայանի մաքսայինի պետ Վլադիմիր Թամրազյանին պաշտոնից ազատման դիմումը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: