«Առավոտ» թերթը գրում է. «Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում երկու օր առաջ ձայների 100 «կողմ», «15» դեմ հարաբերակցությամբ ընդունվեց պատվիրակ Վոլոդիմիր Արիևի հեղինակած՝ «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» ոչ հայանպաստ զեկույցը։
«Առավոտ»-ի հարցին՝ ո՞րն է պատճառը, որ նման ձևակերպումներն ավելի հաճախ են սկսել հայտնվել ԵԽԽՎ փաստաթղթերում, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը պատասխանել է. «Մեզ համար խիստ անընդունելի՝ օկուպացված տարածք բառակապակցությունը, երբ ԼՂՀ-ն դիտարկում է որպես Ադրբեջանի մաս, առաջին անգամ եղել է 2005-ին ընդունված 14/16 բանաձևում։ Հետո այն օգտագործվել է Ուոլթերի զեկույցում՝ մեկ տարի առաջ, որը մերժվեց, և Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցում։ Եթե ինչ-որ պահի ունեցել ենք թերացում կամ կաշառվածության գործոն, կամ ոչ հետևողական աշխատանք, ապա այդ խնդիրն ունեցել ենք հենց 2005-ին»»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: