Փորձելու ենք ուժեղացնել բանակի ընկալումը հասարակության մեջ. Վիգեն Սարգսյանն ամփոփում է իր պաշտոնավարման 118-րդ օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք այսօր այս ասուլիսով ամփոփում ենք պաշտպանության նախարարությունում իմ աշխատանքի 118-րդ օրը: Այս մասին մամուլի ասուլիսի սկզբում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Վերջինս ներկայացրեց իր պաշտոնավարման օրերին ունեցած ձեռքբերումները և ծրագրերը:

Նախարարը նշեց, որ կարևորագույն աշխատանքը, որ կատարվել է իր երկու աշխատանքային այցելությունն է եղել պաշտպանության բանակ, որտեղ մանրամասն քննարկել են խնդիրները, ծրագրերը:

«Ունեցել ենք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, որը շատ լավ հնարավորություն էր բոլոր գործընկերների հետ միանգամից ծանոթանալու: Կայացել է իմ պաշտոնական այցը ՌԴ: ՌԴ-ն լինելով մեր ռազմավարական գործընկերը մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր ռազմական փոխգործակցությանը»:

Վիգեն Սարգսյանը խոսեց նաև հետագա ծրագրերից` նշելով, որ փորձելու են ուժեղացնել բանակի ընկալումը հասարակության մեջ:

«Ուսումնասիրում ենք բոլոր հնարավորությունները` ծառայության կազմակերպման հետ կապված, ընտանիքի հետ կապի ուժեղացման առումով: Իմ մեծ ցանկությունն է, որ կարողանանք անել այնպես, որ երկու տարվա ծառայության մեջ զինվորը կարողանա հաճախ տեսնել իր հարազատներին»,-հավելեց նա:




Լրահոս