Առաջիկա օրերին Վրաստանի ավտոճանապարհներին առատ տեղումներ և բուք է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ շարունակվող ձյան առատ տեղումների պատճառով, հունվարի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս Վրաստանի ավտոճանապարհներին ձյան առատ տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև բուք և ցածր ջերմաստիճան:

Ուստի, վարորդներին խորհուրդ ենք տալիս առաջիկայում խուսափել նշված ճանապարհով երթևեկելուց:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս