ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Ուկրաինայի արևելքում՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոների հայտարարության մեջ:
Թոները նշել է, որ ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձություններով: Նրա խոսքով՝ մարտական գործողությունները հանգեցրել են ուկրաինացի զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում տասնյակ զոհերի:
Թոների խոսքով՝ 17 հազար քաղաքացիական անձինք, 25 հազար երեխա մնացել է առանց ջրի, ջեռուցման և էլեկտրականության:
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացումը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Դոնբասում կոնֆլիկտող կողմերը հայտնել են մարտական զոհերի մասին: