Այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այց է կատարել Թուրքիա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Այցի շրջանակներում Մերկելը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
Բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկել միգրացիոն ճգնաժամը, տարածաշրջանային խնդիրներ, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև երկու պետությունների տնտեսական համագործակցության ամրապնդումը: