ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պատմել է այն մասին, թե ինչպես կարելի է համացանցային տիրույթում առավել անվտանգ լինել:
Կոդավորված կապով կայքեր
Շատերը մտածում են, որ իրենք թաքցնելու ոչինչ չունեն, վստահ են, որ հատուկ ծառայությունների աշխատակիցներին չի հետաքրքրում, թե իրենք ուր են գնում, ինչով են կիսվում ֆեյսբուքում և ինչ են գնում Ebay-ում:
«Երբ դուք ասում եք, որ թաքցնելու ոչինչ չունեք, և որ ձեզ ոչինչ չի հետաքրքրում, դուք ասում եք. «Ինձ չի հետաքրքրում համացանցային անվտանգությունը, ես համաձայն եմ նրա հետ, որպեսզի ինձ հետևեն»»,-ասում է Սնոուդենը:
Նա խորհուրդ է տալիս այցելել միայն այն կայքեր, որտեղ կոդավորված կապ է կիրառվում: Դրանք https-ով սկսվող կայքերն են:
Նամակագրության գաղտնիություն
Բոլորը համացանցում շփվում են իրենց ընկերների հետ, լուսանկարներ ուղարկում: Սակայն դրանք կարող են հայտնվել չարագործների ձեռքում: Եթե ցանկանում եք պաշտպանել ինքներդ ձեզ, տեղադրեք հատուկ ընդլայնում-ծածկագիր դիտարկիչի համար:
Այն բավականին պարզ է աշխատում. հասցեատերը ստանում է նամակը կոդավորված նշանների տեսքով: Այն ապակոդավորելու համար պետք է հատուկ ծածկագիր մուտքագրել: Միայն թե ծածկագիրը մի ուղարկեք հաղորդագրությունով, այն փոխանցեք անձամբ:
Մեսսենջերներ
Ավտոմատ կոդավորող մեսսենջերներ օգտագործեք, օրինակ՝ Telegram, WhatsApp, Facebook Messenger, Signal Private Messenger և այլն:
Ոչ անվտանգ «ամպերի» մասին
Տվյալների «ամպային» պահպանումն անվտանգ չէ: Google Drive, Dropbox, OneDrive, iCloud ՝ դրանք խոցել են չարագործների առջև, որոնք կարող են կոտրել գաղտնաբառը: Տվյալները պահպանելու համար օգտագործեք կոդավորող ծրագիր: Օրինակ, կարող եք ներբեռնել Boxcryptor ծրագիրը:
Հեռախոսի անվտանգություն
Կոդավորեք ֆլեշկաները, հեռախոսներն ու այլ իրեր, որոնք կարող եք կորցնել: Դրա համար կոդավորող ծրագրեր օգտագործեք: Սմարթֆոնների և պլանշետների կոդավորման համար ՝ Android-սարքերի վրա մուտքագրեք՝ «Կարգավորումներ -> Անվտանգություն», իսկ iOS-ի համար՝ «Կարգավորումներ -> Գաղտնաբառ»:
Անձնական զրույցներ
Ինչպես հայտնի է, գրեթե ցանկացած հեռախոս կարելի է լսել: Դա կանխելու համար գոյություն ունեն հատուկ հավելվածներ, օրինակ, EAGLE Security:
Նենգ գովազդ
Լրտես-վիրուսները քողարկվում են սովորական գովազդի ներքո: Չարագործների ձեռքը չընկելու համար համակարգչի վրա գովազդի բլոկավորում տեղադրեք:
Լավագույն գաղտնաբառը հաջողության գրավականն է
Բարդ գաղտաբառեր հորինեք:
Եվ երկար մտածեք՝ նախքան ձեր մասին համացանցում հրապարակայնորեն ինչ-որ բան հայտնելը: