Հարց քաղաքացիներից` կա՞ն դեպքեր, երբ դիմորդը քննությունների ժամանակ հայոց լեզվի փոխարեն այլ լեզվից է հանձնում քննություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եղբորս աղջիկը վերջերս է վերադարձել ՌԴ-ից: Մտադրություն ունի ընդունվել հայաստանյան բուհ: Ցանկանում է ընդունելության քննություններին մասնակցել: Ուզում եմ իմանալ՝ կա՞ն դեպքեր, երբ դիմորդը քննությունների ժամանակ հայոց լեզվի փոխարեն այլ լեզվից է հանձնում քննություն: Եթե այո, ապա ո՞ր դեպքում:

Ռուզաննա Հովսեփյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում հայոց լեզվից եւ գրականությունից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի (գրավոր) քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), իսկ ռուսաց լեզվից եւ գրականությունից գնահատական չունեցողները՝ որեւէ օտար լեզվից գրավոր (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն):

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի պետպատվերի 70 տեղ է հատկացնում սփյուռքահայ այն դիմորդներին, ովքեր ցանկություն են հայտնել ՀՀ բուհերում սովորել հայագիտական ուղղվածության մասնագիտություններով:




Լրահոս