ՖՈՏՈ. 150 տարի առաջ ոչ ոք չէր կարողանում հասկանալ՝ ինչու էին զանգվածաբար երեխաներ մահանում. վտանգ, որն առկա է նաև այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս լուսանկարն արվել է 1887թ.: Առաջին հայացքից դրանում հատուկ ոչինչ չկա, սակայն իրականում երեխաներից մեկի առողջությունը վտանգված է:

Եվ դրա մեղավորը մանկական կերակրաշիշն է:

Նման շիշը հայտնի էր Վիկտորիանական դարաշրջանում: Շիշն ուներ ռետինե կամ մետաղյալ խողովակներ, որի ծայրին ամրացվում էր ծծակը: Թվում էր, թե այն շատ հարմարավետ է, և մյուս երեխաները կարող են կերակրել իրենց կրտսեր քույրերին կամ եղբայրներին:

Սակայն այդ շշի կառուցվածքը թույլ չէր տալիս լվանալ և ախտահանել խողովակը, ինչն էլ իր հերթին մանրէների առաջացման պատճառ էր հանդիսանում և վնասում երեխայի առողջությանը:

Քանի որ այդ շշերը թանկ էին և համարվում էին մոդայիկ աքսեսուար, շատ ծնողներ չէին փոխում դրանք ամիսներով: Իզաբելլա Բիտոնը` բրիտանացի գրող, տնային տնտեսուհի, մահացավ 28 տարեկանում` 4-րդ երեխային ծննդաբերելիս:

ХХ դարասկզբին այդ շշերը հայտնի դարձան որպես «երեխա սպանող»:

Հատկանշական է, որ մարդիկ այս պատմությունից ոչինչ չեն սովորել: Մեր օրերում ևս կան նման շշեր: Երեխայի համար կերակրաշիշ ընտրելիս մանրամասն ուսումնասիրեք այն:




Լրահոս