Ալիևը հրաժարվել է Եվրախորհրդարանի նախագահի հետ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հանդիպել Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հետ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Եվրամիության կայքի հաղորդագրության մեջ ասվում է, որ Ալիևը հրաժարվել է հանդիպել Տայանիի հետ այն պատճառով, որ այսօր Եվրախորհրդարանում կանցկացվեն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման շուրջ բանավեճերը:

Ադրբեջանական contact.az կայքը գրում է, որ նման դրսևորումը խոսում է այն մասին, որ Բաքվում չեն ցանկանում տվյալ հարցով իրենց հասցեին քննադատություն լսել:

Իլհամ Ալիևը բազմիցս քննադատել  է Եվրախորհրդարանին հակաադրբեջանական դիրքորոշման և Ադրբեջանի թշնամիների հետ համագործակցության մեջ:




Լրահոս