ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանն այսօր Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ նշեց. «Գաղտնիք չէ, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման նպատակն էր ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխան ավտոմայրուղի, որը կունենար նաև կարևոր ստրատեգիական նշանակություն մեր երկրի տնտեսության զարգացման համար: Ե՞րբ է ամբողջության շահագործվելու Երևան-Արտաշատ ճանապարհահատվածը, և եթե գաղտնիք չէ, խնդրում եմ պատասխանեք` Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի ընդհանուր աշխատանքների համար որքան գումար է օգտագործվել»,- Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հարց ուղղեց Իշխան Խաչատրյանը:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: