Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը, ում Մինսկը արտահանձնեց Բաքվին, չի կարող հարված հասցնել Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:
«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին անհնար է հարված հասցնել: Նրանք, ովքեր ցանկանում են Լեռնային Ղարաբաղ այցելել, պետք է ստանան Ադրբեջանի համաձայնությունը: Իսկ այդ համաձայնության բացակայությունը միջազգային իրավական նորմերի խախտում է»,- ասել է Մամեդովը:
Նա նաև նշել է, որ Լապշինի գործն իրավական հարց է, որը պետք չէ քաղաքականացնել: