16.02.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

  • «Նովոստի–Արմեիա» մամուլի կենտրոնի հյուրն է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը

Փետրվարի 16–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմեիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Կուսակցությունների նախընտրական ցուցակները. նախընտրական գործընթացներ և զարգացումներ» թեմայով։

Ասուլիսի բանախոսն է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

***

  • «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Կամերայիներաժշտության ազգային կենտրոն»-ի տնօրեն, ալտահար Վաչե Հովեյանի, կենտրոնի Մենակատարների պետական անսամբլ-Արտ Սինեմամասնաճյուղի տնօրեն, ջութակահար Հայկ Վարդանյանի, մասնաճյուղի գեղարվեստական ղեկավար, ջութակահար Աշոտ Խոյեցյանի ասուլիսը

ՓԵՏՐՎԱՐԻ 16-ին, ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Կամերայիներաժշտության ազգային կենտրոն»-ի տնօրեն, ալտահար Վաչե Հովեյանի, կենտրոնի Մենակատարների պետական անսամբլ-Արտ Սինեմամասնաճյուղի տնօրեն, ջութակահար Հայկ Վարդանյանի, մասնաճյուղի գեղարվեստական ղեկավար, ջութակահար Աշոտ Խոյեցյանի ասուլիսը:

ԹԵՄԱ- Արտ Սինեմա անսամբլը ստեղծվել է 2010 թ.: Խումբը ձեռք է բերել մեծ ճանաչում թե` Հայաստանում և թե`արտասահմանյաներկրներում: 2017 թվականի հունվարին Վաչե Հովեյանի հրամանով՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի Մենակատարներիպետական անսամբլը վերակազմավորվել է: Այժմ մասնաճյուղը կոչվում է Մենակատարների պետական անսամբլ- Արտ Սինեմա: Բանախոսները կներկայացնեն վերակազմավորման նպատակն, անսամբլի առաջիկա ծրագրերը:

***

  • Փետրվարի 16-ին` ժամը 12:30-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:

Զանգվածային լրատվության միջոցների այն ներկայացուցիչները, որոնք հավատարմագրված չեն ՀՀ կառավարությունում, մասնակցության համար կարող են գրանցվել` մինչև ս.թ. փետրվարի 16-ը` ժամը 9:00-ն զանգահարելով 055572721 հեռախոսահամարով:

***

Փետրվարի 16-ին ժամը 13.00-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական
գրասենյակում (Սարյան 38) տեղի կունենա Լեւոն Զուրաբյանի ասուլիսը, որի
ընթացքում կներկայացվի ընտրական ցուցակը:

***

  • Փետրվարի 16-ին, ժամը 13:00-ն «Հայկական վերածնունդ» կուսակցության կենրոնական գրասենյակում (հասցե՝ Աբովյան 43) տեղի կունենա «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի ասուլիսը:

Ասուլիսը  լուսաբանելու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ներկայանալ նույն օրը` մինչև ժամը 12:30-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 094 76 86 24, 077777412

«Հայկական վերածնունդ » կուսակցության լրատվական ծառայություն

***

  • Նովոստի–Արմեիա» մամուլի կենտրոնի հյուրն է ռուսական պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան ռեգիոնագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը

Փետրվարի 16-ին, ժամը 13:00-ին, «Նովոստի–Արմեիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Ռուսական քաղաքականության կովկասյան վեկտորը» թեմայով:

Մամուլի ասուլիսի բանախոսն է Ռուսական պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան ռեգիոնագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը։

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

  • Տեղի կունենա ՀՀ ԿԳՆ-ի, Երևանի քաղաքապետարանիև «Իմ Դպրոց» կրթական կայքի կողմից 2016 թվականին մայրաքաղաքի 23 դպրոցների միջև «Մաթեմատիկա» առարկայից՝ 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների միջևկազմակերպված մրցույթի արդյունքների պաշտոնական ազդարարման և հաղթողներին մրցանակների շնորհման արարողությունը

Փետրվարի 16-ին, ժամը 13:00-ին Երևանի «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» / հասցե՝ Աբովյան 14 / հյուրանացում տեղի կունենա ՀՀ ԿԳՆ-ի, Երևանի քաղաքապետարանիև «Իմ Դպրոց» կրթական կայքի կողմից 2016 թվականին մայրաքաղաքի 23 դպրոցների միջև «Մաթեմատիկա» առարկայից՝ 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների միջևկազմակերպված մրցույթի արդյունքների պաշտոնական ազդարարման և հաղթողներին մրցանակների շնորհման արարողությունը : Մրցույթն անցկացվել է էլեկտրոնայինկրթության զարգացման շրջանակում՝ առցանց թեստավորման միջոցով, և միտված է ՏՀՏ մեթոդների կիրառմամբ  ուսուցման և դասապատրաստման արդյունավետությանբարձրացմանը:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Երևանի քաղաքապետարանիաշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

ԿՈՆՖԵՐԱՆՍ

  • Կոնգրես հյուրանոցում կմեկնարկի «Թվային օր. Mail.ru/ Digital Day.Mail.Ru» խորագրով կոնֆերանսը։

Փետրվարի 16-ին՝ ժամը 09։30, Կոնգրես հյուրանոցում կմեկնարկի «Թվային օր. Mail.ru/ Digital Day.Mail.Ru» խորագրով կոնֆերանսը։
Կոնֆերանսը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ և  նպատակ ունի բիզնեսի ներկայացուցիչներին և լայն հանրությանը ներկայացնել թվային տեխնոլոգիաների միջոցով բիզնեսի աջակցման գործիքները, դրանց հնարավորություններն և առավելությունները ինչպես նաև Mail.Ru արդի գործիքները:

Կոնֆերանսի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստանում թվային գովազդի և դրա հնարավորությունների, թվային մեդիա գովազդի, դրա առանձնահատկությունների և բիզնեսում դրա կիրառության բացերի մասին, թիրախավորման գործիքների և այդ գործիքների շնորհիվ իրականացված գովազդային արշավների արդյունավետության, օդնոկլասնիկի սոցիալական ցանցի բիզնես առաջխաղացման գործիքների մասին թեմաները, ինչպես նաև կներկայացվեն բոլորովին նոր գործիքներ և թրենդեր, դրանց տեղայնացման և բիզնես նպատակներով կիրառման վերաբերյալ։

Վերոնշյալ գովազդների տեղադրման գործիքների պրակտիկ կիրառման նպատակով կիրականացվի նաև վարպետության դաս։

Կոնֆերանսի հատուկ հյուրերն են Ալեկսանդր Կոնևը՝ myTarget համակարգի հաճախորդների հետ աշխատանքների բաժնի ղեկավարը, և Mail.Ru Group-ի ներկայացուցիչներ Ալեկսանդր Սրեբկովը, Իգոր Վինեցկին և Odnoklassniki.ru ներկայացուցիչ Ալեքսեյ Կաշեվարովը։

Կոնֆերանսի կազմակերպիչներն են Mail.Ru Group-ի հայաստանյան ներկայացուցիչ DigiSales ընկերությունը և SMARTOLOGY Digital Marketing Academy-ն։




Լրահոս