Եվրախորհրդարանում ներկայացվել են Ադրբեջանի վայրագությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Ռուբեն Մելիքյանը փետրվարի 14-ին Ստրասբուրգում ղարաբաղյան քառօրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույց են ներկայացրել: Այս զեկույցի ներկայացմանը ներկա է եղել նաև Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամ Ֆրանկ Էնգելը:

Զեկույցում ներկայացված են քառօրյա պատերազմի պատմությունը՝ մանրամասնությամբ նշելով կիրառված զինատեսակները, ադրբեջանական սադրանքները, քաղաքացիական օբյեկտների արկակոծումը և այլ դեպքեր:

Ընդհանուր առմամբ` զեկույցում ներկայացվում են Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ին փոխանցված բոլոր դիակների վիճակը, հայկական կողմին գլխատելու, նրանց ականջները կտրելու և այլ տանջանքների ենթարկելու ապացույցներ:

«Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ Ադրբեջանը պետական մակարդակով է կրում երկրի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների պատասխանատվությունը և պարտավոր է հետաքննել ու դատական կարգով հետապնդել տեղի ունեցածի բոլոր պատասխանատուներին»,-նշվում է եզրակացությունում:




Լրահոս