«Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունները համատեղ ուժերով կմասնակցեն ԱԺ ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունները երեկ հայտարարություն են ստորագրել խորհրդարանական ընտրություններին համատեղ ուժերով մասնակցելու վերաբերյալ:

Հայտարարությունում, մասնավորապես, նշված է․

«Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունները հայտարարում են, որ 2017թ․ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հանդես են գալու համատեղ ուժերով՝ ներկայացնելով ՀՀ զարգացման տեսլականը և նպատակ ունենալով երկրում իրական քաղաքական և տնտեսական փոփոխություններ բերելու։ Մենք հայտարարում ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լայն կոնսոլիդացիա ապահովող համապետական ցուցակով ստեղծելով յուրովի դաշինք, որտեղ իրենց ուրույն տեղն ու դերն ունեն «Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների անդամները, ինչպես նաև այն բոլոր անկուսակցական անհատները, որոնք մեր գաղափարակիցն են և կիսում են մեր առաջ քաշած քաղաքական պլատֆորմը»:

Համատեղ ցուցակը կգլխավորի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, վարչապետի թեկնածուն Հրանտ Բագրատյանն է, որը նաև կգլխավորի խորհրդարանական խմբակցությունը և որը հեղինակել է նախընտրական ծրագրի տնտեսական բաժինը»:




Լրահոս