«Ծառուկյան դաշինքը» վաղը կներկայացնի իր համամասնական և ռեյտինգային ցուցակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան դաշինքն» իր համամասնական և ռեյտինգային ցուցակները ԿԸՀ կներկայացնի և կհրապարակի վաղը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս ասաց, որ մինչ այդ ձեռնպահ կմնա որևէ մեկնաբանություն տալուց կամ հարցերի պատասխանելուց ` հայտարարելով, թե բոլոր հուզող հարցերին կպատասխանի 18:01-ից հետո:

Հիշեցնենք, որ ԿԸՀ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից փաստաթղթերի ներկայացման ժամկետն ավարտվում է վաղը, սակայն մինչ այսօր ոչ մի կուսակցություն այդ փաստաթղթերը չի ներկայացրել: Մինչ այժմ հայտնի են միայն ՀՀԿ տարածքային թեկնածուների ցուցակը և համամասնական ցուցակի առաջին տասնյակը, ՀՅԴ-ի ցուցակները և ԵԼՔ-ի համամասնական ցուցակի առաջին եռյակը:

 




Լրահոս