Մնացած բոլորը ներկայացրել են, մերը մնացե՞լ է. Արմեն Մարտիրոսյանը` նախընտրական ցուցակները ԿԸՀ ուշ ներկայացնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող բոլոր քաղաքական ուժերը հապաղում են իրենց նախընտրական ցուցակները ներկայացնել ԿԸՀ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանն, օրինակ, մեկնաբանեց դաշինքին ուշ միանալը: «Մնացած բոլորը ներկայացրել են, մերը մնացե՞լ է: Դե, մեր պատճառն այն է, որ ուշ ենք միացել, մեր թղթատարությունը արել, վերջացրել ենք եւ ճիշտ ժամանակին ներկայացնում ենք»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյո՞ք իրենց ցուցակը գլխավորելու է Սեյրան Օհանյանը, եւ համապատասխանաբար նրան հաջորդելու են Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը. «Եթե ԿԸՀ-ում անմիջապես տեղադրվում է վաղը (հեղ.-այսօր), կիմանաք, եթե չի տեղադրվում, մյուս օրը կիմանաք»:




Լրահոս