Ֆրանսիական կողմն առաջին օրվանից աջակցել է ահաբեկիչներին և ուղիղ պատասխանատվություն է կրում Սիրիայում սպանությունների համար: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, փոխանցում է Europe 1-ը:
«Ֆրանսիայի քաղաքականությունը պատերազմի առաջին օրվանից կայանում է սիրիացի ահաբեկիչների աջակցության մեջ, և նա ուղիղ պատասխանատվություն է կրում մեր երկրում սպանությունների համար»,-ասել է Սիրիայի նախագահը:
Նա նաև նշել է, որ այդ հարցում մեծ դեր են խաղում Ֆրանսիայի ներսում քաղաքական ուժերը, քան Սիրիայի կողմից դիվանագիտական ջանքերը: