Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց էլեկտրոնային սարքավորումների փորձարկման արդյունքներն ու արձանագրված թերությունները:
Նա նշեց, որ ի սկզբանե փորձարկում նախատեսված չի եղել, սակայն անհրաժեշտություն գտան գործնականում փորձարկել:
Որպես խնդիր նա մատնանշեց վերահսկողության հարցը:
Նրա խոսքով` լինում են դեպքեր, երբ սարքն ինքնուրույն չի կարողանում ընթերցել անձը հաստատող փաստաթղթի տվյալները և այստեղ միջամտություն է հարկավոր:
Մանրամասները` տեսանյութում: