ՀՀ ԱԺ պատվիրակությունը որպես դիտորդ կմասնակցի ԼՂ սահմանադրական հանրաքվեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմասնակցի Լեռնային Ղարաբաղում փետրվարի 20-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին։

Ըստ Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի` փետրվարի 19-ին Ստեփանակերտ կգործուղվի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Լյովա Խաչատրյանը, Կարեն Շախմուրադյանը, Վահրամ Մկրտչյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:




Լրահոս