Արթուր Դավթյանը պատերազմ է հայտարարել Քննչական կոմիտեին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրահանգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն են ուղարկվում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործերը` օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով: Ընդ որում, ՀՔԾ ուղարկված գործերի մեջ կան այնպիսիք, որոնք, ըստ էության, ՀՔԾ-ում կարող էին չքննվել, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է հետ չմնալ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանից եւ պատերազմ է հայտարարել քննչական կոմիտեին:

Այս առումով ուշագրավ է այն փաստը, որ միայն 2016 թվականին ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով օբյեկտիվ քննության համար 83 քրեական գործ է հանձնվել ՀՔԾ-ին: Ի՞նչ արդյունք կտա Արթուր Դավթյանի պայքարը, արդյո՞ք նա կկարողանա բարձրացնել «ծանրաձողը» եւ պայքարել արդար քննության համար, ժամանակը ցույց կտա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս