Հարց քաղաքացիներից` եթե անձն անգործունակ է, ապա վերջինիս կենսաթոշակ նշանակելու համար ո՞վ կարող է դիմել համապատասխան մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը անչափահաս է կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ, ապա նման դեպքերում վերջինիս կենսաթոշակ նշանակելու համար ո՞վ կարող է դիմել համապատասխան մարմին:

Հայարփի Սիմոնյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Սիմոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ մինչեւ 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը, կամ հոգաբարձուն):
Եթե անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը:
14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության՝ 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշմանդամության վարչական ռեգիստրում ընդգրկված է եղել 202.8 հազ. հաշմանդամ: Ի դեպ, մինչեւ 18 տարեկան հաշմանդամների թիվը կազմել է 8.016 անձ, որոնցից 2.514-ը եղել են աղջիկներ:




Լրահոս