Դեսպանի խաթե՞ր. ո՞րն է Ուրիխանյանի «հմայքը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը թեեւ հրաժարվեց իր դաշինքում ընդգրկել մի շարք մարդ-կուսակցությունների, սակայն ԲՀԿ նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Ալյանս» կուսակցության հետ դաշինք կազմեց՝ նրա անունը ցուցակում գրելով 7-րդը: Ինչո՞ւ, ո՞րն է Ուրիխանյանի «հմայքը»:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, Ուրիխանյանին ցուցակում ընդգրկելու հարցում մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկին, որը միջնորդել է Ծառուկյանի մոտ, որպեսզի Ուրիխանյանը ցուցակում ընդգրկվի:

Այս հարցի առնչությամբ մեկնաբանություններ ստանալու համար «Ժողովուրդ»-ը դիմեց Տիգրան Ուրիխանյանին, որը մեր հարցին որակումներ տալուց հետո ասաց. «Լուրջ լրատվամիջոց եք, բարեկիրթ մարդ եք, եւ ես զարմանում եմ, որ այդ հարցը տալիս եք»:




Լրահոս