«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունները դեռ հորով-մորով չարած` կուսակցությունների մի մասն արդեն իսկ մտածում է ոչ միայն Երեւան քաղաքի, այլեւ այն քաղաքների ընտրությունների մասին, որոնց քաղաքապետերն առաջադրվել են համամասնական եւ ռեյտինգային ցուցակներով, եւ ընտրվելու շանսերը մեծ են: Այս առումով կրկին առանձնանում է Արտաշատ քաղաքը, որտեղ Արգամ Աբրահամյանի՝ պատգամավոր դառնալուց հետո քաղաքապետի պաշտոնի հավակնորդներից է քաղաքապետի այսօրվա տեղակալ Գագիկ Պողոսյանը, ով, ի դեպ, ՀՀԿ Արարատի կառույցի նախկին ղեկավար, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանի եղբայրն է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: