Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթն» սեփական հարկի տակ 5:3 հաշվով հաղթել է «Մոնակոյին»:
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիքն է հայտնել հանդիպման և դիմակայության մասին.
«Դիմակայության հետ կապված ամեն ինչ դեռ առջևում է: Մենք անհավանական թիմի հետ էինք խաղում, և ես շատ գոհ եմ արդյունքից, որը մեզ շանս է տալիս:
Մեծ ուժերով էինք գրոհում` թիկունքում ազատ գոտիներ թողնելով: Հիանալի ֆուտբոլ էր, ես երջանիկ եմ:
Պատասխան խաղին մոտենալու ենք որքան հնարավոր է շատ գոլ խփելու միտումով: Եթե այդ խաղում գոլ չխփենք, դուրս կմնանք Չեմպիոնների լիգայից»,- մասնագետի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Սիթին» «Մոնակոյին» հյուրընկալվելու է մարտի 15-ին: