Բոլորս օրենքի առջև պետք է հավասար լինենք. Էդուարդ Շարմազանովը` Վարդան Օսկանյանի որդու ձերբակալության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում քաղաքական ճնշման և հետապնդման փորձ չկա, ես պաշտոնապես հերքում եմ դա: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո, պատասխանելով այն հարցին, թե Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունը ճնշում չէ՞ ընդդիմադիր ուժի նկատմամբ, նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Իշխանությունը նման ճանապարհով չի գնա: Կա իրավական խնդիր, որը կապ չունի ընտրությունների հետ: Անկախ նրանից՝ իմ որդին է, Ձեր որդին է, բոլորս օրենքի առջև պետք է հավասար լինենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով, քննիչի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

 




Լրահոս