Մենք նոր տեխնոլոգիաներ ենք կիրառում և հաճախ չենք մտածում, որ շատ կենցաղային իրեր գոյություն են ունեցել հարյուր, հազար տարի առաջ:
Ամենահին գուլպաները (1500 տարի)

Եգիպտական գուլպաներն են, որոնք հայտնաբերվել են XIX դարում:
Ամենահին բաղադրատոմսը (5000 տարի)

Գրված է շումերական գարեջրի բաղադրատոմսը:
Ամենահին արևապաշտպան ակնոցը (800 տարի)

Հայտնաբերվել է Կանադայում:
Մարդու ամենահին քանդակը (35000–40000 տարի)

Վեներայի քանդակն է Գերմանիայի Հոլե Ֆելս քարանձավից:
Ամենահին կոշիկը (5500 տարի)

Հայտնաբերվել է Հայաստանում քարանձավում:
Ամենահին տաբատը (3300 տարի)

Հայտնաբերվել է Արևմտյան Չինաստանում:
Ամենահին կրծքկալը (500 տարի)

Հայտնաբերվել է Ավստրիայում:
Ամենահին կանացի պայուսակը (4500 տարի)

Հայտնաբերվել է Գերմանիայում:
Ամենահին պրոթեզը (3000 տարի)

Ամենահին պահպանակը (370 տարի)

Օգտագործվել է 1600-ական թթ. Շվեդիայում:
Ամենահին պետքարանը (2000 տարի)

Հին Էֆեսում հասարակական զուգարաններ էին օգտագործվում:
Ամենահին մաստակը (5000 տարի)

Հայտնաբերվել է Ֆինլանդիայում:
Ամենահին երաժշտական գործիքը (40000 տարի)

Ֆլեյտա Գերմանիայում:
Ամենահին գրանցված մեղեդին (3400 տարի)

Ուգարիտ (ժամանակակից Սիրիայի տարածքում) քաղաք պետությունում:
Ամենահին մետաղադրամը (2700 տարի)

Հայտնաբերվել է Թուրքիայում:
Ամենահին գլոբուսը (510 տարի)

Գիտնականները ենթադրում են, որ այն պատրաստվել է Ֆլորենցիայում, հնարավոր է՝ նույնիսկ Լեոնարդո դա Վինչիի վարպետանոցում:






























