ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կհանդիպեն Բիշքեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կմասնակցեն Բիշքեկում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությանը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նիստը կկայանա մարտի 7-ին:

Նիստին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի վարչապետ Բակիթժան Սագինթաևը, Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովն ու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:




Լրահոս