Armenian text to speach

28.02.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

  • Փետրվարի 28-ին, ժամը 10:30 ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունենալու ՀՀ ՖՆ-ՇՀԱՇՁԲ-15/3-07/17 ծածկագրով հողի հարկի և գույքահարկի անդորրագրերի տպագրություն աշխատանքների ձեռքբերման գնման ընթացակարգ:

Հրավիրում ենք մասնակցելու ու լուսաբանելու և խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

  • Օքսֆամի հայաստանյան գրասենյակը՝ Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ համատեղ նախաձեռնել են «Ֆերմերական կոնգրես», որը տեղի կունենա Դաբլթրի բայ Հիլթն հյուրանոցի Միլանո սրահում, ս.թ. փետրվարի 28-ին. ժամը 11-ին:

Գյուղատնտեսության և ֆինանսական ոլորտի փոխհարաբերություններում ի հայտ եկած խնդիրներին՝ ապահովագրությանը, հարկային դաշտին, բյուջետային քաղաքականությանը (սուբսիդիաներ, տեղական արտադրանքի խթանում, կենսաթոշակների հաշվարկ), գյուղատնտեսական վարկերին առնչվող հարցերին կպատասխանի ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:Գյուղատնտեսական կոոպերատիվների, գյուղատնտեսության արտադրամիջոցների ձեռքբերմանը և արտադրանքի պահպանմանն ու իրացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական խորհրդատվական համակարգին առնչվող հարցերին կարձագանքի ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ` Արմեն Հարությունյանը:
Համաժողովին կմասնակցեն ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող շուրջ հարյուր ֆերմերներ և կոոպերատիվների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի զարգացման գործում ներգարվված տեղական և միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ֆերմերական կոնգրեսը կնպաստի գյուղատնտեսության եւ մանր ֆերմերական տնտեսությունների վերաբերյալ ռազմավարական քննարկումների ծավալելմանը, ինչպես նաեւ հնարավոր լուծումներ գտնելու գործընթացին: Այն կստեղծի կառուցողական համագործակցություն՝ նպատակադրվելով ազգային քաղաքականության արդյունավետ գործընթացի իրականացմանը:

  • Փետրվարի 28-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի փակման գալա համերգը։

Կհնչեն Վաչե Շարաֆյանի, Էդուարդ Հայրապետյանի, Ջոն Տեր–Թադևոսյանի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա մեծահամբավ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը (Ավստրիա)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

 




Մամուլի Տեսություն

Լրահոս