ՊՆ-ում իրականացվել է Պլանավորման և վերանայման գործընթացի և Գործընկերության նպատակների ամենամյա առաջընթացի գնահատումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 27-ից մարտի 1-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում անցկացվող Պլանավորման և վերանայման գործընթացի և Գործընկերության նպատակների ամենամյա առաջընթացի գնահատումը։

Քննարկումների արդյունքում արդիականացվել են ՀՀ պաշտպանական բարեփոխումների և փոխգործունակ խաղաղապահ կարողությունների զարգացման աջակցությանն ուղղված ծրագրերն ու նպատակները։ Մասնավորապես, Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի և սահմանադրական փոփոխություններով պայմանավորված պաշտպանության ոլորտի օրենսդրության բարեփոխման արդյունքում վերանայված նպատակները կշարունակեն աջակցել պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության, բարեվարքության ամրապնդման, անձնակազմի կառավարման, ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործունակ կարողությունների զարգացման և այլ ազգային առաջնահերթություններին ու համագործակցության ծրագրերին։

Գնահատման արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման տնօրինության ղեկավար Պոլ Սևերոյի մասնակցությամբ կայացած եզրափակիչ հանդիպման ժամանակ: Գնահատման արդյունքներն առաջիկայում կներկայացվեն Հայաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հաստատմանը։




Լրահոս