ՀԱՐՑ. 2 օր առաջ ինձ կանգնեցրեց ճանապարհային ոստիկանությունը եւ ասաց, թե խմած ես: Ասի` չէ, ա՛յ ախպեր: Ասեց նստի մեր մեքենան, նստա կապիտանի կողքը, մինչեւ երկու բառ կխոսայի, էն մեկը ավտոս տարավ, ո՞ւր, ա՛յ ցավդ տանեմ: Սենց իրավունք կա՞: Բա որ ավտոն վնասի, փչացնի, ո՞վ ա պատասխան տալու:ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, 45 տարեկանՊԱՏԱՍԽԱՆ. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության ծառայողն ապահովում է ուղեւորների տեղափոխումն ու բեռների պահպանումը: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դե իհարկե, մարդկանց իրենց մեքենայի մեջ նստեցրած տուգանային հրապարակ կամ, ինչպես ասում են, «փոսի գայի» տանելը նշանակում է «ուղեւորների տեղափոխում ու բեռների պահպանում»: Այսպիսի բան միայն ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը կարող էր անել: Մարդը կոնկրետ հարց է տվել. «Ես, նստած ոստիկանության աշխատակիցների հետ խոսում եմ, մյուս ոստիկանը մեքենան տանում է տուգանային հրապարակ: Ինչո՞ւ»: Եւ իսկապես, եթե ոստիկանը վնասի քաղաքացու մեքենան, ո՞վ է պատասխան տալու:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ