ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ, 2017 թվականի մարտի 4-6-ը կազմակերպել էր վերապատրաստման դասընթացներ` ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների համար կազմակերպվելիք ուսուցումների դասընթացավարների համար:
Դասընթացների ընթացքում ներկայացվել և քննարկվել են տեխնիկական սարքավորումների սպասարկման և գործարկման ընթացակարգերը, ինչպես նաև տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների գործառույթներին առնչվող այլ հարցեր: