Ինչո՞ւ են այդքան վախենում Վահան Շիրխանյանից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վահան Շիրխանյանից այնքան են սարսափում, որ անգամ արդարադատության նախարարության կողմից վերահսկելի ՔԿՀ-ներում դիտորդական խմբի անդամներին չեն թողնում մտնել խուց: Երեկ խումբը գնացել է «Երեւան Կենտրոն»՝ ստուգելու, թե իրո՞ք Շիրխանյանին պահում են վատ ու գերխոնավ խցում: Բայց նրանց թույլ չեն տվել մտնել՝ պատճառաբանելով, որ կա քննիչի որոշում, որով արգելվում է Շիրխանյանի հետ որեւէ հանդիպում:

Դիտորդները ցանկացել են գոնե դատարկ խուցը դիտարկել, բայց ներս չեն թողել, քանի որ Շիրխանյանը «ի վիճակի չէ դուրս գալ խցից»: Դիտորդները սա դիտարկեցին որպես կամայական խոչընդոտների ստեղծում իրենց օրինական աշխատանքի համար․ «Նման արգելքը ողջամիտ կասկածներ է հարուցում այն մասին, որ Շիրխանյանի պահման պայմանների վերաբերյալ տարածված տեղեկատվությունը հավաստի է»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս