Այս պահին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները հանդիպում են ունենում Նոյեմբերյանի բնակիչների հետ:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում ելույթ ունեցավ դաշինքի առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Վերջինս նշեց, որ իրենց պարտականության շրջանակներում փորձելու են ապահովել անվտանգություն և վերացնել առկա թերությունները:
«Իմ գտնվելը կառավարության համակարգում ցույց տվեց, որ փոփոխությունների չենք կարող հասնել եթե մեկ թիմ 25 տարի անընդմեջ ղեկավարման մեջ է, լճանում են, չեն ուզում տեսնել թերությունները, այդ դեպքում թարմ աչք է պետք»,-նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում: