2016-ի սեպտեմբերի 13-ին Կարեն Կարապետյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը: ArmLur.am-ը ներկայացրել էր Կարապետյանի ունեցվածքը: այդ ժամանակ այն ուներ հետևյալ տեսքը՝ դրամական միջոցները կազմում էին 3 մլն 700 հազար դոլար, 850 հազար եվրո, 120 մլն դրամ, 55 մլն ռուսական ռուբլի: Նա հայտարարագրել էր, որ ունի 4 բնակարան և մեկ ամառանոց: Բացի այս, նա ուներ նաև մեկ LEXUS LX 470 և TOYOTA LAND CRUISER 100 4.5 I:
Ըստ հայտարարագրի՝ նա ուներ 50 մլն դրամի բաժնեմաս: Վարչապետը հայտարագրել էր, որ ունի ձեռքի երեք ժամացույց, սակայն դրանց արժեքները նշված չէին: Կարեն Կարապետյանի` անցած տարվա հունվարի մեկից մինչև վարչապետի պաշտոնը ստանձնելու օրը ստացած եկամուտը որպես աշխատավարձ կազմել էր 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի: Բացի այդ նա որպես «այլ եկամուտ» հայտարարգրել էր մոտ 32 մլն 900 հազար դրամ:
Նոր հրապարակած հայտարարագիրն ունի հետևյալ պատկերը՝ վարչապետի դրամական միջոցները կազմում են 114 միլիոն 700 հազար դրամ, 3 միլիոն 700 հազար դոլար, 55 միլիոն ռուբլի և 850 հազար եվրո:
Բացի այս, Կարեն Կարապետյանը որպես եկամուտ հայտարարագրել է ութ վայրից ստացած աշխատավարձերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելիք ան 36 միլիոն դրամ:
Կարեն Կարապետյանի գործազուրկ կինը՝ Աստղիկ Կարապետյանը, ավելի հարուստ է, քան ինքը՝ վարչապետը:
Ըստ այդմ՝ գործադիրի ղեկավարի կինը հայտարարագրել է 6 միլիոն 125 հազար դրամ, 2 միլիոն 130 հազար դոլար, 1 միլիոն եվրո և 21 միլիոն 400 հազար ռուբլի:
Եկամտի աղբյուրը հայտնի չէ:
Իսկ վարչապետի գործարար որդու՝ Գոռ Կարապետյանի ունեցվածքը հայտարարագրված չէ: