ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
ՄԱՐՏԻ 15-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀարդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Արգամ Ստեփանյանիասուլիսը:
ԹԵՄԱ- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում իրականացված բարեփոխումները:
***
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մարտի 15-ին հանդիպելու է 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին:
Հանդիպման ավարտից հետո` ժամը 11.25-ին, առաքելության ներկայացուցիչները կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:
***
Վաղը՝ մարտի 15-ին, ժամը 15.00-ին, Աջափնյակ համայնքի Մարգարյան 43 հասցեում գտնվող Ազատ Դեմոկրատներ կուսակցության շտաբից ԱԴԿ տարածքային թեկնածուները կսկսեն իրենց քարոզարշավը Թիվ 2 ընտրատարածքում։
Թիվ 2 ընտրատարածքում Ազատ Դեմոկրատներ Կուսակցության թեկնածուներն են՝
Արմեն Առաքելյան
Գագիկ Բաղդասարյան
Վերոնիկա Դանիելյանց
Արա Խաչատրյան
Արմինե Հովհաննիսյան
Անի Սահակյան
Արմեն Վարդանյան
***
ՄԱՐՏԻ 15-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի, հրաձգության Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Լիլիթ Մկրտչյանի ասուլիսը:
ԹԵՄԱ- Հրաձգության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում, հավաքականի առաջիկա անելիքներ:
Հրավիրում ենք լուսաբանման:
***
Ասուլիսներ Նոյան Տապանում`
Մարտի 15-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
Բանախոսներն են.
Լիպարիտ Սիմոնյան – Փաստաբան. ՀՀ փաստաբանների պալատի անդամ
Դավիթ Հունանյան – տուժողի հայր
Թեման՝ ««Էյ Ջեյ Էյ Հոյդինգ» ՓԲ ընկերության տարածքից (ՀՀ կառավարության կողմից հաստատված մասնագիտացված ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտի)
չափագրումներ իրականացնող «Ջեւս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից 21 ամյա Լեւոն Հունանյանը կիրակի օրը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և այնտեղ էլ մահացել։ Տուժողի հայրը շարունակում է պահանջել որդու մահվան հետ կապված հանգամանքների լրիվ, բազմակողմանի, ոչ կեղծ եւ օբյեկտիվ քննության իրականացում»։
Թեմայի մասին
Գործով քննիչը որոշում է ընդունել Լեւոն Հունանյանի մահվան հետ կապված քրեական գործի վարույթը կարճելու մասին: Քննիչի 07.12.2016թ-ի որոշումը տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից 17.12.2016թ-ին բողոքարկվել է Երևան քաղաքի դատախազին: Նշված որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան, նկատի ունենալով, որ նախաքննության ժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի իրականացվել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
«Նոյյան Տապան». Ո՞վ է փոխհատուցելու ավտոներկրողներին հասցված վնասները և ինչպես.Մանրամասն ասուլիսի ընթացքում
15-03-2017 12:00 | Հայաստան | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Մարտի 15-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
Բանախոսներն են.
Տիգրան Հովհաննիսյան – Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ
Գարիկ Սավզյան – ավտոներկրող
Կարեն Խաչատրյան – ավտոներկրող
Թեման՝ «Ավտոներկրողները պատրաստվում են դիմել դատարան՝ իրենց կրած վնասների փոխհատուցման պահանջով և պատասխանատվության ենթարկելու պետական նշանակության Երևան -Նոյեմբերյան-Բագրատաշեն մայրուղու ներկայիս վիճակի համապատասխան մարմիններին»։
Իրավապաշտպանին հետապնդում են դատական կարգով
Մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Մարտիրոսյան Մնացական) քննվելու է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ ՛՛պատվերի շրջանակներում՛՛ հարուցված քրեական գործը:
Խնդրում ենք ներկա գտնվել դատական նիստին և լուսաբանել այն՝ այդպիսով նպաստելով գործի քննության թափանցիկությանն ու օբյեկտիվությանը:
Դատախազությունը կեղծ քրեական հետապնդման միջոցով տարիներ շարունակ փորձում է ճնշումներ գործադրել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նկատմամբ՝ ի դեմս կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի: Հերթական շինծու գործն այս անգամ հասել է դատարան:
«Վելես» իրավապաշտպան կազմակերպությանը հաջողվել է բացահայտել կոռուպցիոն և փողերի լվացման հիմնավոր կասկածներ պարունակող այնպիսի շղթաներ, որոնցում ներգրավված են դատախազության և դատական մարմինների նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ։ Վերջիններս, իրենց մասնավոր-անձնական շահերից ելնելով, անօրինականորեն գործադրում են իրավապահ և դատաիրավական լծակները՝ ճնշելու և վախեցնելու «Վելես»-ի ղեկավար Մարինա Պողոսյանին, խոչընդոտելու նրա իրավապաշտպան գործունեությանը և իրական փաստերի ու մեղավորների բացահայտմանը։
Հարգանքով,
«Վելես» իրավապաշտպան
հասարակական կազմակերպություն
***
Ս.թ. մարտի 15-ին ժամը 12:00-14:00 «Գրանդ Հոթել Երևան» (նախկին«Գոլդեն Թյուլիփ Երևան») հյուրանոցի (հասցե՝ Երևան, Աբովյան 14) «Վիվալդի» դահլիճում տեղի կունենա «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությանկողմից իրականացվող 2017թ. խորհրդարանական ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի և վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգի նախնական արդյունքների ներկայացումը: Ծրագիրը ֆինանսավորվում է «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան» կազմակերպության կողմից: Ստորև ներկայացված է միջոցառման օրակարգը: Միջոցառման հետ առնչվող բոլոր հարցերով խնդրում ենք դիմել ծրագրի օգնական Տաթևիկ Բարսեղյանին՝[email protected]էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել (010)569589:
***
ՀՎԿ նախընտրական հանդիպումներ՝
Մարտի 15 և մարտի 16
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ ս.թ. մարտի15-ին, ժամը 12:00-ին տեղի կունենան «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական հանդիպումը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, որին կմասնակցի ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հանդիպումը տեղի կունենա Եղեգնաձորի մշակույթի տանը:
Հաջորդ օրը՝ մարտի 16-ին, ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կհանդիպի Սյունիքի մարզի ընտրողների հետ: Հանդիպումը տեղի կունենա Կապան քաղաքի «Գոլդեն Կապան» հյուրանոցի դահլիճում՝ ժամը 18:00-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094768624, 077 777 412
ՀՎԿ մամուլի ծառայություն