Պետական կառավարման համակարգում շարունակում են թանկ գնով ավիատոսմերի գնումները. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պետական կառավարման համակարգում  թեև ավելի քիչ թվով, բայց դեռևս շարունակում են թանկ գնով ավիատոսմերի գնումները:  Օրինակ,  Սահմանադրական դատարանը մարտի  12-ի համար Երևան-Վենետիկ-Երևան 1 տոմսի համար վճարել է 315.000 դրամ:

«Սա այն դեպքում, երբ կարելի էր  այն ձեռք բերել  նաև 180-200 հազար դրամով: Այսինքն, ավելի քան 100 հազար դրամ  չի տնտեսվել:  Տնտեսական զարգացումների և ներդրումների  նախարարությունը  փետրվարին  Երևան-Գդանսկ 1 տոմսի համար վճարել է 662 հազար դրամ այն դեպքում, երբ  հնարավոր էր այն գնել եռակի անգամ ցածր գնով՝ 210-230 հազար դրամով:

Ընդ որում` պետական մեկ այլ գերատեսչություն՝  գյուղնախարարությունը,  ևս նույն օրը նույն չվերթով տոմս է գնել,  որի համար վճարել է արդեն  կրկնակի անգամ քիչ՝ 331 հազար դրամ, թեև սա էլ իր հերթին է  մոտ 100.000 դրամով ավելի թանկ, քան հնարավոր է գնել  շուկայական արժեքով: Սույն գերատեսչություններ այս  ավիատոմսերը գնել են  պետական համակարգի  ավիատոմսերի գնման  միակ իրավունքը ունեցող «Էկենգ»  ընկերության միջոցով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս