Վարձակալությամբ ապրող Արման Սահակյանը տարեկան 7 մլն 653 հազար դրամ աշխատավարձ է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով եւ համամասնական ցուցակով առաջադրված թեկնածուների հայտարարագրերը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որը ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդին է, ունի երկու բնակարան Երեւանում, մեկ խանութ, հասարակական նշանակության մեկ շինություն, մեկ հողամաս եւ 2011 թվականի արտադրության «Toyota Camry 2.5 Gas» մակնիշի ավտոմեքենա:

Արման Սահակյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 200 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը տարեկան կազմում է 7 մլն 653 հազար դրամ: Բացի այս՝ նա 50 մլն դրամի շահաբաժին ստացել է «Արդինի ստուդիա» ընկերությունից, 9 մլն դրամ՝ «Սա-Դա տրանս»-ից: Նա «Դոլչե» ընկերությունից 5.4 մլն դրամի չափով վարձակալության դիմաց գումար է ստացել, «Արմինաշող» ընկերությունից՝ 7.2 մլն դրամ, իսկ «Ալֆա ֆարմ»-ից՝ 1.8 մլն դրամ:




Լրահոս