«Քեթրին» գրուպ ընկերության գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոն դատի է տվել ճանապարհային ոստիկանությանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մարտի 21-ին ընկերության տնօրենը հայց ներկայացնելով ՀՀ վարչական դատարան՝ պահանջել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը անվավեր ճանաչի 2016 թվականի ընթացքում կայացրած երկու դատական ակտերը:
Ըստ ամենայնի, ընկերության գլխավոր տնօրենը ՃՈ-ի կողմից տուգանվել է երթեւեկության կանոնները խախտելու համար, սակայն չի ընդունում իր մեղքը եւ փորձում համապատասխան գումարը չվճարել դատարանի միջոցով: Նշենք, որ «Քեթրին գրուպ» ընկերությունը պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Միհրան Պողոսյանին: