Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի մարտի 27-ին նշվում է թատրոնի համշխարհային օրը (World Theater Day), որը հռչակվել է 1961 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի կողմից և նշվում է ամեն տարի: Նպատակը «ազգերի միջև խաղաղության և բարեկամության ամրապնդման, աշխարհի բոլոր թատերական գործիչների համագործակցությանը» նպաստել է: Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ առաջին ուղերձը գրել է 1962 թ. ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն (1889—1963):

«Թատրոնի օր»-ը թատրոնի բոլոր աշխատակիցների օրն է ՝դերասանների, բեմադրող ռեժիսորների, պրոդյուսերների, ձայնային ռեժիսորների և այլոց:

Այն նշվում է գրեթե ամբողջ աշխարհում և իսկական տոն է թատերասերների համար: Այդ օրը կազմակերպվում են բազմաթիվ թատերական փառատոններ, բեմադրվում են ներկայացումներ, մի շարք թատրոններում ներկայացումների պրեմիերաներ են տեղի ունենում:

Թատրոնը խոր արմատներ ունի, բառն առաջացել է հին հունական theatron (θέατρον), որը նշանակում է «վայր, որտեղ դիտում են»: Այն առաջացել է հին Հունաստանում Դիոնիսոսին նվիրված ծիսակատարություններից: Հայտնի էին երկու ժանր՝ ողբերգություն և կատակերգություն: Երկուսն էլ ունեին դիցաբանական կամ պատմական բովանդակություն: Բոլոր դերերը խաղում էին տղամարդիկ:

Անդրադառնալով հայկական թատրոնի արմատներին՝ նշենք, որ այն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից:

 




Լրահոս