ArmLur.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ մարտի 28-ին, ժամը 21:14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են «BMW» մակնիշի 35 EX 741 եւ «ԿԱՄԱԶ» մակնիշի 20 QQ 720 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «BMW» ավտոմեքենայի ուղեւորներ՝ տղամարդ եւ կին, տեղում զոհվել են, իսկ ուղեւորներից երկուսը՝ 1989 թ. ծնված Ա. Ն.-ը եւ 1984 թ. ծնված Խ. Ս.-ը տեղափոխվել են Չարենցավանի ԲԿ, որտեղից հոսպիտալացվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: