Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթի ընթերցողների հարցերի պատասխանները:
Պատասխանելով այդ հարցերից մեկին, թե արդյոք «Ռուսաստանն օգնում է այլ երկրներին, կան արդյոք օրինակներ ՌԴ-ին այլ երկրների կողմից օգնության մասին՝ չհաշված Հայրենական մեծ պատերազմը, Սերգեյ Լավրովը հիշել է 2010թ. տորֆի ճահճում հրեդհների հետևանքների լիկվիդացման հարցում Հայաստանի ներդրումը՝ նշելով, որ օգնություն է ստացվել հայկական արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից:
Նա նաև հավելել է, որ բացի ԱԻ օգնությունից, Հայաստանը Ռուսաստանի մարդասիրական օգնություն է տրամադրել՝ հակահրդեհային ժամանակակից տեխնոլոգիաների տեսքով:
Նա նաև նշել է, որ օգնություն է ստացվել Գերմանիայից, Էստոնիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ադրբեջանից, Չինաստանից, Թուրքիայից, Լիտվայից և Ավստրիայից: